13 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 735 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57 566-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է: Այլ հիվանդությունից մահացել է 2 վարակակիր: Մահվան այս դեպքերի թիվը 308 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1340-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 427 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46318, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 310-ով): Մեկ օրում արվել է 2114թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 329277 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ