06 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 406 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 990 է:

Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1292 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 222 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44710, փաստացի բուժվողներինը՝ 6859 (մեկ օրում ավելացել է 314-ով): Մեկ օրում արվել է 1926 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 309945 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ