Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 327 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 901։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 958 է:
Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 296 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1254 է։
Մահացած պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 184 է, ընդհանուր առողջացածներինը՝43849, փաստացի բուժվողներինը՝ 4798 (մեկ օրում նվազել է 141-ով): Մեկ օրում արվել է 2886 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 289047 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը