Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Ընդհանուր թիվը հասել է 44845-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3, մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1175-ի:
Մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549 (մեկ օրում ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 1038 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 219177թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը