Եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո, մասնավորապես հստակ նախատեսված է, որ մահվան պատճառը և մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում: Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցն, ինչպիսին է դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբար հնարավոր չէ նաև հավաստել, որ մահը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը