Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 688 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հուլիսի23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 217 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 905-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25244, փաստացի բուժվողներինը՝ 10013 (մեկ օրում նվազել է 19-ով): Մեկ օրում թեստավորվել է 1981 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 151879 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը