21 07 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 662 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հուլիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 215 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 877-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 704 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24206, փաստացի բուժվողներինը՝ 10171 (մեկ օրում նվազել է 449-ով): Մեկ օրում թեստավորվել է 1072 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 148180 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ