Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34 462-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 631 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 201 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 832-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23 123, փաստացի բուժվողներինը՝ 10 507 (մեկ օրում նվազել է 185-ով): Մեկ օրում թեստավորվել է 1969 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 145 083 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը