Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32151-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 573 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 183 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 756-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 232 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19865, փաստացի բուժվողներինը՝ 11 530: Մեկ օրում թեստավորվել է 698 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 135 687 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը