Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 285-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 503 է:
Մահացած պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 667-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711 (մեկ օրում նվազել է 273-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 125088 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը