Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28936-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 491 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 159 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 650-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16302, փաստացի բուժվողներինը՝ 11984 (մեկ օրում ավելացել է 160-ով): Մեկ օրում թեստավորվել է 1133 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 123815 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը