Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 484 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 158 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 642-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 140, փաստացի բուժվողներինը՝ 11 824 (մեկ օրում ավելացել է 493-ով): Մեկ օրում թեստավորվել է 2437 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 122 682 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը