Բոլորը գիտեն, որ գրանցված դեպքերը վարակակիրների շատ ավելի մեծ է, քան այն թիվը, որը հայտնաբերում է առողջապահական համակարգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
«759 նոր դեպք է արձանագրել, բայց բոլորս գիտենք, որ մի երեք-չորս հազար նոր դեպք կա, համաճարակը, որպես այդպիսին, հիվանդով է պրոբլեմ»,-ասաց նա և նշեց, որ մեր խնդիրը վարակակիրները չեն, այլ՝ հիվանդներն են, ովքեր ունեն թոքաբորբ և կարիք ունեն բուժման: Նա կարևոր համարեց տարբերակել վարակակիրը՝ հիվանդից:
«Բուժման կարիք ունեցողները 10360-10980-ի սահմանում է, 11 օր է Հայաստանում հիվանդ մարդիկ 10500-ի շուրջ են, իսկ այս քանակը չի աճում»,-ասաց նա և նշեց, որ հունիսի տասից այդ թվերը աճել են՝ ամեն օր 300-400 հոգով:
«Իրականում Հայաստանում մի քանի հազար նոր դեպք կա, բայց այդ մի քանի հազարը պրակտիկորեն առողջ մարդիկ են, դրանք այն մարդիկ են, ովքեր վարակակիրների 80 տոկոսն է և միայն քսան տոկոսը կամ գուցե ավելի քիչ կարիք ունի հիվանդանոցային բուժման: Հիվանդների թիվը Հայաստանում կայուն է»,-ասաց նա:
Անդրադառնալով մահերի թվին՝ Հայկ Մանասյանն ասաց, որ այդ թիվը դեռևս աճելու է, բարձր թվերի վրա է լինելու, քանի որ թեև 11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց ամեն դեպքում 10500 պացիենտը դա բարձր թիվ է:
Բժիշկը նշեց, որ որքան իրար հետ փոխկապակցված մարդկանց ես թեստավորում, այդքան քո թեստերի դրական պատասխանների տոկոսը բարձր է, որքան իրարից անկախ մարդկանց ես թեստավորում, այնքան ավելի քիչ: «Սա նրանց համար, ովքեր տոկոսով են որոշում, թե երկու հազար թեստից քանիսն է դրական եղել, քանի որ դա էլ ոչինչ չի որոշում, քանի որ մանիպուլյատիվ է և դրա միջոցով կարելի է ստանալ ցանկացած թիվ, առանց նկարելու, այլ՝ հետազոտվողների շրջանակը ընտրելով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը