04 06 2020

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել․ Թորոսյան

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել․ Թորոսյան

ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել։

«Քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց նա։

Նախարարը նշեց՝ այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։

«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից եւ որեւէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնեն այդ նոր իրողություններին: Նաեւ նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք  գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որեւէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարեւելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,-ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն. «Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ