«Համացանցում արդեն 3 օր է ստորագրահավաք է պտտվում։ Արսեն Թորոսյանի վերաբերյալ դատախազություն դիմում եմ ներկայացնելու Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածներով՝ հանցավոր անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում։ Ինչ որ «Բերմունդյան եռանկյունի» է դարձել՝ վարչապետ-պարետ-առողջապահության նախարար, ամեն մեկն ինչ որ բան ասում են և ժողովրդին շատ վատ իրավիճակի մեջ են դնում։ Մի ժամանակ առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դիմակներ կրելը պարտադիր չէ, որ վիրուսը շատ փոքր է և այդ անցքերով կարող է ներթափանցել, իսկ այսօր, եթե հավատանք նաև լուրերին՝ դիմակների բիզնես և այլն, կարող ենք հասկանալ, որ այս ամենը բիզնեսի շահարկումներով է կատարվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին, նրան մեղադրելով անգործության համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը