27 05 2020

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 372 նոր դեպք և 7 մահ

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 372 նոր դեպք և 7 մահ

Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 372 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Մայիսի 27-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 7774-ի:

Թեստերի թիվը 53678 է (վերջին մեկ օրում՝ 1124):

Այս պահին բուժվում է 4377 անձ (մեկ օրում ավելացել է 325-ով): Ապաքինվել է 3255 անձ, վերջին մեկ օրում՝ 35։

98 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում՝ 7 դեպք։

Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ