18 04 2020

83-ամյա և 75-ամյա վարակակիրներն առողջացել են․ Արտաշատի ԲԿ

83-ամյա և 75-ամյա վարակակիրներն առողջացել են․ Արտաշատի ԲԿ

Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 17–ին, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո՝ առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ։ Այս մասին ասվում է  ԲԿ–ի ֆեյսբուքյան  էջում արված հայտարարության մեջ։

«75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,– նշված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ