Այն արհեստական պդնումները, որ այսօր փաթաթում են ժողովրդի վրա, որ ահա կորոնավիրուսը առաջացնում է մահեր, հիմնավոր չեն։ Դեռևս չկան հստակ տվյալներ, որ այդ մահերը պայմանավորված են եղել կորոնավիրուսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպ մանն ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։
«Մեր մոտ պետական մակարդակով հայտարարություններ են արվում իրար հակասող, ասում են դիակի մեջ վիրուսը չի ապրում, բայց դրա հետ մեկտեղ հայտարարում են, որ արգելում են հերձել կորոնոավիրուսից մահացածներին։ Եթե վիրոփւսը մահացած օրգանիզմում չի ապրում, ինչու եք հայտարարում, որ պետք մտածենք հերձում իրականացնողների անվտանգության մասին», - ասաց Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը