Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,-ասված է գրառման մեջ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն էր մեկնել՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը