Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնել է «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն: «Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից»,- նշել է ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը։
Ամանորին թունավորումներից խուսափելու համար «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը խորհուրդ է տվել չուտել երկար պահպանված սնունդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը