Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես առողջության համաշխարհային օր՝ ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման:
Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա:
Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:
Այս կարգախոսը կոչ է ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, մասնավորապես` խթանելով համընդհանուր առողջապահական համակարգերը: Նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին ոգեշնչել, շահադրդել և առաջնորդել` համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման ուղղությամբ հաստատակամ պատրաստակամություն դրսևորելու նպատակով:
Հիշեցնենք, որ այս թեմայով ԱՀԿ հայաստանյան գրասենյակը մամուլի ասուլիս էր կազմակերպել ապրիլի 6-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը