28 02 2024

Էլեկտրոնային դեղատոմս․ ի՞նչ է դա․ մանրամասնում է պաշտոնյան



Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 28-ին, կայացած ասուլիսի ընթացքում ասաց, որ բժիշկը դուրս է գրելու դեղն էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է պացիենտը ստանա դեղերը, քանի հաբ պետք է ստանա, որից հետո պացիենտը գնում է դեղատուն։ Դեղատանը պացիենտի անունով որոնում են անում, որով տեսնում են դեղատոմսը։

«Դեղատներին հասանելի չէ պացիենտի դեղատոսմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց։ Դեղատոսմսում նշում են քանակը, թե ինչքան տրամադրեցին պացիենտին։ Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, և դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են:  Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող  է դեղերը վերցնել մաս-մաս, և դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ