15 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3011012 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, ավելացել է 19-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 410420 անձ, վերջին մեկ օրում՝ 27 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 10 337 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ