10 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422677-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2355 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 998 412 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2053 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410324 անձ` վերջին մեկ օրում 14 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: 

Մահացածների թիվը 10 336 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ