Ապրիլի 7-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կատարվել է 2683 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 629 դեպք, որոնցից 410 270-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2061 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 335 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Ընդհանուր կատարվել է 2 991 158 թեստավորում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը