Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422610-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2479 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2988475 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2060 պացիենտ, նվազել է 7-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410252 անձ` վերջին մեկ օրում 23 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել: Մահացածների թիվը 10 335 է:
Այլ հիվանդությունից մահացած քաղաքացիների թիվը, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, 1679 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը