04 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422581-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2048 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2983263 է: 

Փաստացի այս պահին բուժվում է 2162 պացիենտ, նվազել է 11-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410124 անձ` վերջին մեկ օրում 18 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որեւէ մեկը չի մահացել: Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 10 333 է:

Այլ հիվանդության պատճառով, երբ պացիենտն ունեցել է նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ