Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422423-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2430 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2961990 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2451 պացիենտ, նվազել է 39-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409693 անձ` վերջին մեկ օրում 58 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 10 320 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը