Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 401-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8604 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1672 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 317-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 47 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 635, փաստացի բուժվողներինը՝ 2490: Մեկ օրում արվել է 2231 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 959 560 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը