Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով:
Գյուղանախարարությունից տեղեկացնում են, որ եթե գյուղացիները միավորվեն և կոոպերատիվ կազմեն, ապա պետական սուբսիդավորման արդյունքում կարող են վարկ ստանալ 3 %-ով։
Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։
Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչեւ 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը