06 06 2019

Կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի․ վարչապետը շնորհավորական խոսք հղեց



Կառավարությունը հաստատեց Սոնա Հովհաննիսյանին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում ընտրության արդյունքները և նրա հետ կնքեց աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։

Ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:

2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վազարշակ Հարությունյանը՝ 8:

Շնորհավորելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության համար կարևոր է բռնությունից զերծ հասարակություն ունենալը, ինչը չի նշանակում թույլ հասարակություն․ «Այս առումով հասկանում ենք արվեստի դերը չափազանց մեծ է, և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, ինչը կարևոր է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ