15 02 2019

Պատահաբար եկել են իշխանության, իրենց դրել են մեծ բանի տեղ. Կինոռեժիսոր



Արդեն 13-րդ օրն է ինչ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում. պատճառը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման դադարեցումն է:

Ըստ պայմանագրի, կինոկենտրոնը դեռ 2015 թվականին պարտավորվել է 30 տոկոսով ֆինանսավորել հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծը, սակայն գումարի միայն 6 տոկոսն է տրամադրել:

Ռեժիսորը կոչով դիմել է հասարակությանը՝ աջակցություն ստանալու համար:

ՀՀ մշակույթի նախարարությունը փետրվարի 15-ին հայտարարություն էր տարածել, որում մեղադրոմ էր ռեժիսորին նախկին իշխանությունների հետ ստվերային համաձայնություն ունենալու, պետությունից ստացած 94 միլիոն դրամը վատնվելու և ֆիլմ չնկարելու մեջ:

Այս թեմայով Yerevan.Today-ը զրուցել է ռեսժիսորի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ