04 02 2019

Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը․ 3 պահանջ ունի

Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը․ 3 պահանջ ունի

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը վերսկսել է իր հացադուլը: Այս մասին ասված է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Կինոռեժիսորը նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին ինքը հացադուլ էր հայտարարել, ապա այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել էին ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել էր, սակայն կինոռեժիսորի պնդմամբ՝ արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց:

«ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամակներ են ուղղվել ֆիլմի ներդրողներին»,- նշել է կինոռեժիսորը։

Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին՝ ժամը 15:00-ից վերսկսել է հացադուլը և պահանջում անհապաղ՝

Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից Մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։

Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,-նշել է Հովհաննես Գալստյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ