Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին Tert.am֊ի հետ զրույցում ասել է Սուրեն Օհանջանյանը։
«Դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ, թե ինչ գործի շրջանակում է, ես տեղյակ չեմ»,-ասել է Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գտնվում են իրենց տանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը