Թուրքական Սիվաշում ՖԻԴԵ-ի հովանու ներքո շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները հետ են վերցրել հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի հրավերը՝ ընդունելով ադրբեջանական պատվիրակության բողոքները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Շախմատիստուհին հայտնել է, որ երբ ինքն իր դժգոհությունն է հայտնել այդ որոշման առթիվ ֆեյսբուքյան էջում, կազմակերպիչները սպառնացել են դատական գործով։
Նախկինում արդեն Մարիա Գևորգյնը ելույթ է ունեցել Թուրքիայում կազմակերպված մրցաշարերում և նման խոչընդոտների չի հանդիպել։ Կազմակերպիչը շախմատիստուհուն հայտնել է, որ Ադրբեջանի շախմատիստներն վերջնագիր են առաջ քաշել, որ եթե մրցաշարին հայուհի լինի, ապա նրանք կհրաժարվեն մասնակցությունից։
Շախմատիստուհին բողոք է ուղարկել ՖԻԴԵ-ին։ Նա վիրավորական է համարում ազգային պատկանելության պատճառով հրավերը հետ կանչելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը