Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Բայց էս ՔՊ-ն ու հատկապես իր «գաղափարախոսները» ինչ գանձ են, չէ՞, թշնամու համար։ Ո՛չ սկզբունք կա, ո՛չ արժեք, ո՛չ թասիբ, ո՛չ միասին անցած ճանապարհն է թանկ, ո՛չ ապրած կյանքը, ոչինչ արժեք չի կարող լինել, միայն ու միայն խմբակային շահը, որը սիրով կձևակերպի և անհրաժեշտության դեպքում կփոփոխի Նիկոլը, օրինակ՝ Ալիևի թելադրանքով։
Էս Հակոբ Ասլանյանին հիշու՞մ եք, որ ավտոբուսի մեջ անպատվել էին, սրանք մի ամոթանքի դուդուկ էին միացրել, թե բա՝ 69-ամյա պատգամավոր է, 3 պատերազմների մասնակից, ամենախիստ պատժին պետք է արժանանա անպատվողը և այլն…
Հիմա էլ, թե՝ քաղաքական դավաճանություն է արել, Աղազարյանին է պաշտպանել, հետո՞ ինչ, որ ընկերներ են, պատկերացնու՞մ եք, «Հրապարակին» սլիվներ էր արել, էդ 69-ամյա 3 պատերազմների մասնակիցն էլ «խմբակցության ինֆորմացիայի արտահոսքի անցքին» մի թեթև թասիբին է կանգնել։ «Խմբակցության ինֆորմացիայի արտահոսքի անցք». այսուհետ այդպես են անվանում Հովիկ Աղազարյանին, մեկ այլ տարիքով, ՔՊ հիմնադիր, բոլորը սիրում են, հարգում և այլն: Ու սրանց մեջից էլի ոչ մեկ չի համարձակվի ասել՝ էս ի՞նչ եք անում, էդ ի՞նչ մի թեմա է, դրել ոչնչացնում եք, մեր ընկերներն են։ Չէ, սաղ սսկվել, մտել են ծակերը։
Թե ասա՝ էդ որ մեկդ սլիվ չեք անո՞ւմ, որ: Հիմա որ «Հրապարակը»-ը բռնի ու իր քպական արտահոսքերի անցքերի ցանկ հրապարակի, սքրինշոթերով, բա, որ մյուս լրատվամիջոցները նույնն անեն։ Ափսոս՝ մեր լրատվամիջոցները շատ ավելի թասիբով են ու խոսքների տեր, քան ձեր ՔՊ խմբակը, թե չէ, ստիպված էիք լինելու ԱԺ ցրել, որ էդ խայտառակության տակից դուրս գաք:
Հիմա պատկերացնու՞մ եք որքան հեշտ է իրենց օգտագործելն ըստ անհրաժեշտության, կանեն այն, ինչ, օրինակ, Թորոսյանի բերանով կգոռա Նիկոլը: Դե Նիկոլի վրա գոռալու կարիքը չկա, նրա քաղաքական կյանքի երկարակեցությունը շուտվանից է թշնամու ձեռքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը