Սևակ Հակոբյանը տելեգամյան իր ալիքում գրում է.
Երեկ, մի կին իրավաբան, ով աշխատում է որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ինքն իր մասին ասում էր, թե՝ իր պես իրավաբան-գիտնական չկա, ոչ մեկ չի կարող համեմատվել-բան․․․ էդ սաղ օք ա, ոչ մեկ էլ չի վիճում, անգամ իրավաբանները, "սուս ու փուս ընդունում են"։ Ոչ մեկ չի վիճում ու անգամ չի էլ սպասում, որ Անահիտ Մանասյանը պիտի ինչ-որ, այն էլ այս իշխանությանն ընդդիմադիր մարդկանց իրավունք պաշտպանի: Բայց կարող էր, չէ՞, գոնե, նույն ՔՊ պատգամավորների իրավունք պաշտպաներ, դա էլ հո կարելի է:
Բա տեսնում ենք, սաղ աշխարհից էլ պատգամավորներ, էլ հեղինակավոր կառույցներ պահանջում են Ալիևից ազատ արձակել հայ ռազմաքաղաքական գերիներին, իսկ ՔՊ պատգամավորները անգամ չեն կարողանում հայտարարությանը միանալ, կարծես Իլհամ Ալիևը բոլորի ձեռքից անձնագրերը վերցրել է ու շանտաժ է անում:
Գոնե դրանց իրավունքների համար պայքարի մեր իրավունքների պաշտպանը, էդ էլ չի անում:
Թե չէ ո՞նց է բացատրվում, որ հա՛մ Ադրբեջանի, համ էլ Հայաստանի քպական պատգամավորներն են, որ դեմ են հայ գերիների ազատ արձակմանը։
Բայց, հումորը մի կողմ, ժողովուրդ, իսկ գերիների հարազատներից խաբար կա՞, ու՞ր են, ասելու բան չունե՞ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը