16 02 2024

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող` Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

Մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով։

Եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ