Տուգանքներ. Մինչև ո՞ւր կհասնեն փոփոխությունները

Տեղադրվել է: Yerevan Today
04  11  2015

Հայաստանում վարորդ-ոստիկան հարաբերությունները, երթևեկության կարգի խիստ լինելն ու ինչպես ասում են՝ «գլխից դուրս» տուգանքները վաղուց են քննարկման թեմա: Մասնագետների, վարորդների, պաշտոնյաների գերակշիռ մասի կարծիքը մեկն է՝ Հայաստանում տուգանքները դաստիարակիչ նշանակություն չունեն, այլև ինչ որ մեկի գրպանը լցնելու նպատակ են հետապնդում:

Թե ինչքնով են տուգանքի վճարները նպաստում ոլորտում առկա խնդիրները կարգավորելուն, ճանապարհների վիճակն առավել բարվոք դարձնելուն, գծանշումների թարմացմանը, ինչպես քաղաքակիրթ ցանկացած երկրում, մեծ հարցական է:

Աննախադեպ է նաև տուգանքի գումարի՝ մասնավոր-պետական բյուջե բաժանման հարաբերակցությունը: Պարբերաբար հասարակակական սեկտորի ներկայացուցիչները տուգանքների նվազեցման, երթևեկության կարգի փոփոխման, ճանապարհային ոստիկանների վարքագծի փոփոխման առաջարկներ են ներկայացնում, սակայն նկատելի արդյունք չկա՝ հավանաբար այն պատճառով, որ այդ առաջարկները մատնվում են անուշադրության: ԱԺ պատգամավորները ևս բազմաթիվ օրինագծեր են ներկայացրել, որոնք արժանացել են կառավարության բացասական վերաբերմունքին:

Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ 2015թ. սեպտեմբերի 11-ին Հանրապետության նախագահը խորհրդակցություն անցկացրեց և հանձնարարեց հանձնաժողով ձևավորել՝ մասնագետների, հասարակական սեկտորի, ոստիկանության մասնակցությամբ՝ ոլորտը կարգավորելու առաջարկներ ներկայացնելու համար: Հոկտեմբերի 28-ին, արդեն, խորհրդարանում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախագծի շուրջ, որով նախատեսվում է ոչ միայն տուգանքների նվազեցում, այլև որոշ տուգանքների փոխարինում նախազգուշացմամբ։ Խորհրդարանում նախագծեր ունեն նաև պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը:

Yerevan.Today-ն այս անգամ անդրադառնում է նշված թեմային: Զրուցել ենք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակների, ոստիկանությունում ձևավորված հանձնաժողովի ներկայացուցչի, վարորդների, փորձագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչ անհրաժեշտ փոփոխությունների կարիք կա:

 

Բովանդակություն
aw

 

1Պատգամավորն արատավոր է համարում համակարգն ու առաջարկում փոխել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում խոսում է ոլորտը կանոնակարգելուն ուղղված իր օրենսդրական նախաձեռնության մասին:

 

Եվրոպական երկրներում նման բան չի կարող լինել, որ մեզ նման՝ մարդկանց քարշ տան դատարանից բանկեր, բանկերից դատարան, ԴԱՀԿ-ից բանկ, հետո ասեն՝ մուծել էիք, բայց մեր բազայում չի երևում:

Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր

 

2Օրենսդիրների տեսակետները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տուգանքների վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխման անհրաժեշտություն են տեսնում՝ ներկայացնելով հետևյալ առաջարկները.

 

Հստակ պետք է սոցիալական տարանջատում լինի: Տուգանքների չափը նվազագույն, միջին աշխատավարձի համեմատությամբ մեծ է: Մարդիկ չեն կարողանում վճարել:

Նաիրա Զոհրաբյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար

 

 

Միգուցե ապագայի համար պետք է մտածենք, որ 3, 5, 15 հազար դրամ տուգանքների համար կալանք չդրվի: Բայց միաժամանակ հիշեցնեմ, որ կալանք դրվում է աշխատանավարձի վրա այն չափով, որքան տուգանքն է:

Հովհաննես Սահակյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

 

Խայտառակ վիճակ է, երբ հեմամատում ես ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը մյուս երկրների քաղաքացիների հետ, որտեղ նույնպես գործում են վարչական իրավախախտումների հետ կապված տույժաչափեր, սարեր ձորերի տարբերություն է:

Հովհաննես Մարգարյան

Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր

 

 

Պետք է կարողանանք այնպիսի մոտեցում գտնել, որ մարդիկ գուցե գիտակցեն, որ օրենքը փոքր-ինչ խախտվել է, բայց նաև այնպես չպատժվեն, որ ունենան ֆինանսական խնդիրներ:

Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ

 

3Փորձագիտական գնահատական

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, տեսանկարահանող սարքերը տեղադրվել են մարդկանցից «վրեժ լուծելու» համար

 

Վարորդների և տեսախցիկների միջև հիմա պատերազմ է, վրեժխնդրություն, վարորդներ կան, որ պարզապես ուզում են վրեժխնդիր լինել, որովհետև ընկել են ծուղակը

Տիգրան Հովհաննիսյան

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ

 

4Ճանապարհային ոստիկանության մեկնաբանությունները

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում վարորդների տուգանքների մասով, ինչ մեկնաբանություն է տալիս ոստիկանությունը վարորդների մտահոգություններին և ի՞նչ փոփոխություններ կարող են լինել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններում: Yerevan.Today-ի հետ զրույցում այս հարցերն է պարզաբանում ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:

 

Եթե ՃՈ-ն ամբողջությամբ բոլոր տեսակի, նույնիսկ՝ չնչին խախտումների դեպքում սկսի կայացնել վարչական ակտեր, ապա դրանք կլինեն ոչ թե ներկայիս քանակի, այլ 3, 5, 10 անգամ ավելի:

Արման Չիլինգարյան

ՃՈ իրավաբանական բաժնի պետ

 

5Հարցում

 

6Քննարկում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ