08 05 2021

Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան․ «Փաստ»

Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան․ «Փաստ»

«Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»:

Ըստ այդմ, հիմա թեժ պայքար է գնում այդ թևում՝ այդ մեկ «հնարավորության» համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդգծված գոնե մեկ արևմտամետ ուժի՝ ինչ-որ կերպ խորհրդարան անցկացնելու համար աշխատելու է իշխանության քարոզչական ու վարչական ռեսուրսը: Սակայն բանն այն է, որ ներկայումս դեռևս որոշված չէ այն «արևմտյան ձին», որի վրա վերջնական «ստավկա» պետք է արվի: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար պայքարում են մի քանի մանր կուսակցություններ, սակայն բոլորն էլ այնքան թույլ են, որ, ինչպես կատակում են իշխանական կուլիսներում, ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ «ձին» պարզապես պոնի էր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ