16 02 2021

Իշխանական որոշ շրջանակներ հանձնարարական են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին․ «Փաստ»

Իշխանական որոշ շրջանակներ հանձնարարական են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին․ «Փաստ»

«Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ և, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երևում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու:

 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետևողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին և նրանց հերթական «մեղավորներ» նշանակել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, «գույքագրելու» են մտավորականների, դասախոսների, եկեղեցականների, բնականաբար, նաև քաղաքական գործիչների հայտարարությունները պատերազմի ժամանակ, թե արդյոք նրանք պահանջել են պատերազմի դադարեցում, արդյոք խոսել են այդ մասին:

Մեր տեղեկություններով, եղել են հակառակվողներ, ովքեր նշել են, թե այդ ժամանակ ռազմական դրություն է եղել, մարդիկ պաշտոնական տեղեկությունից զատ այլ բան չէին կարող ասել, մյուս կողմից էլ՝ նշյալ շրջանակները չէին կարող ճիշտ տեղեկություն ունենալ, որ նման պահանջ դնեին:

 

Սակայն իշխանական «վերնախավն» անդրդվելի է եղել. ասել են, որ ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին ազդեցություն է ունենում, քան պարզաբանումները, ու մինչև հասցնեն «արդարանան», հանրության զգալի շերտի մոտ որոշակի վերաբերմունք կձևավորվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ