22 12 2020

Իշխա­նու­թ­յու­նը պաշտ­պա­նու­թ­յան փոխ­նա­խա­րար­ներ չի գտ­նում․ «Իրատես»

Իշխա­նու­թ­յու­նը պաշտ­պա­նու­թ­յան փոխ­նա­խա­րար­ներ չի գտ­նում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է պատերազմի ժամանակ, մենք պետք է խմբագրենք՝ դրանց պատասխանատվությունն ակամա մեզ վրա վերցնելով»,- պատճառաբանել են նրանք:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ՊՆ-ն դեռ չգիտի՝ ինչպես է կազմակերպելու ձմեռային զորակոչն ու զորացրումը, որ մինչ այս պահը չի եղել. «Դե, այս տարի դժվար էլ լինի զորակոչ կամ զորացրում: Բանակը հիմա այն վիճակում չէ, որ նման հարցեր կարողանա կարգավորել: ՈՒղղակի դրանց իրագործման հստակ ժամանակացույց պետք է մշակել: Շփման գծի տարբեր հատվածներ հիմա ՄՈԲ-ն է պաշտպանում, բայց մարդիկ կան, որ պատերազմի առաջին օրվանից մինչև հիմա տուն չեն գնացել, հերթափոխ չի իրականացվել: Նախ և առաջ այդ հարցը պետք է լուծել, նոր միայն մտածել մյուս խնդիրների մասին: Ըստ իս՝ մինչև ամառ սահմանի տարբեր հատվածների պաշտպանությունը պետք է ՄՈԲ-ին թողնել՝ իհարկե, պարբերական հերթափոխ իրականացնելով: Նոր տարուց հետո՝ զորացրում, իսկ ամռանը՝ միանգամից երկու զորակոչ իրականացնել»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ