05 07 2019

Կրկին գնաճ՝ ծխախոտի շուկայում․ «Ժողովուրդ»

Կրկին գնաճ՝ ծխախոտի շուկայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգա­րետը 350 դրամից թանկացել է՝ դառնա­լով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը:

Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառ­նալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ: 

Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառնե­րից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետա­կան բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տար­վա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլա­յին խմիչքների համար ակցիզային հար­կի դրույքաչափերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ