20 06 2019

ԲԴԽ-ն կազմալուծված է․ դատավորներն ահազանգում են․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն կազմալուծված է․ դատավորներն ահազանգում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Դատական համակարգն ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ դատավորների՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամնե­րի հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել է 4 հոգի, և քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ: Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորնե­րի ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ:

 Մինչ օրս Ազգային ժողովում դեռևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, և ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատա­վորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեև դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ