30 05 2019

Օրակարգի ընդունման տապալումը Հայկ Սարգյանն էր կազմակերպել․ «Հրապարակ»

Օրակարգի ընդունման տապալումը Հայկ Սարգյանն էր կազմակերպել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԱԺ-ում առաջին փորձից չհաստատվեց նիստերի օրակարգը։ Նախքան օրակարգի երկրորդ բաժինը կդրվեր քվեարկության, խորհրդարանը մեկուկես ժամ քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը:

Անսպասելին այն էր, որ նիստը դեռ նոր էր սկսվել, ու խորհրդարանում, որպես կանոն, այդ ժամին քվորումի խնդիր չի լինում։ Սակայն ԱԺ-ում երեկ խոսում էին, որ օրակարգը հաստատելու բոյկոտը կազմակերպվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից։

Օգտվելով ԲՀԿ-ականների բացակայությունից, որոնք շքախմբով դուրս էին եկել Գագիկ Ծառուկյանին ճանապարհելու, Հայկ Սարգսյանը մի խումբ յուրայինների հետ ևս լքեց դահլիճը։ Արդյունքում օրակարգի ընդունումը տապալվեց։ Բանն այն է, որ օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված էր նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, «Գուդվինի» սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ 

Երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 66 կողմ։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս երկրորդ փորձ, ընդմիջումից հետո, երբ ԲՀԿ-ականները վերադարձել էին, փաթեթը նորից դրվեց քվեարկության, այս քվեարկությանը նույնպես պատգամավորը ներկա չէր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ