02 04 2019

Արտգործնախարարն առաջին քննությունից «կտրվեց»․ «Փաստ»

Արտգործնախարարն առաջին քննությունից «կտրվեց»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ:

Նաև դրա հետ էր պայմանավորված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «գաղտնի» այցը Մոսկվա, որտեղ նա փորձել էր ռուս համանախագահի միջոցով հայտարարության տեքստում որոշակի մեղմացուցիչ և առավել նպաստավոր թեզեր ներգրավել, քանի որ նման հայտարարությունների տեքստերը նախապես են պատրաստվում, սակայն` ապարդյուն:

Արդյունքում, ըստ թերթի տեղեկությունների, վարչապետը խիստ դժգոհել է նախարարից: Ու թեպետ չի կարելի առաջին իսկ պաշտոնական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ, առավել ևս՝ միանշանակ գնահատականներ տալ դրանց արդյունքներին, այդուամենայնիվ, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին «խոհանոցում» համարում են, որ Մնացականյանն իր առաջին լուրջ քննությունից, կարելի է ասել, «կտրվել» է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ