21 02 2019

Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»․ «Փաստ»

Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարեւոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ–ի, կա՛մ ՀՀԿ–ի օրոք լուրջ կարիերա են արել:

Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական եւ անվտանգության հարցերով, այլեւ իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ–ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների եւ ինչ ձեւաչափով:

Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1–ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1–ի գործով դեռեւս 2008թ. նոյեմբերին ձեւավորված փաստահավաք խմբի անդամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ