«Հրապարակ»-ը գրել է. «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀ դատախազությունը ետ է ուղարկել Քննչական կոմիտե նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումները շտկելու համար, իսկ մեր տեղեկություններով՝ ապացույցները բավարար չեն եղել։ Քրգործը ետ ուղարկելու մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց Բեգլարյանի փաստաբան Կրոնվել Գրիգորյանը, ով չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք, որ Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից 2015թ.-ին իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը