«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է և շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ գիտակցում է՝ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնվելու շանս չունեն:
Ուստի ռևանշի հեռահարի ձգտումով փորձելու են ամեն կերպ հետաձգել այդ ընտրությունների անցկացումը: Միաժամանակ, արտահերթ ընտրությունները նաև ԲՀԿ-ի սրտով չեն, քանի որ իրենք ևս վտանգ են կանխազգում՝ կա´մ ԱԺ անցողիկ շեմը կհաղթահարեն դժվարությամբ՝ չունենալով լայն ներկայացվածություն, կա´մ մինչ այդ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այս կուսակցությունը միգուցե դուրս մղվի քաղաքական թատերաբեմից, երբ միգուցե ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը