«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի «տեւական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում»: Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին, լավատեսություն հայտնել «շարունակական համագործակցության համար եւ ԱՄՆ ձեւավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու հույս հայտնել»: Վաշինգտոնի հայ համայնքից ստացված տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմը` լիազորությունները ստանձնելուց հետո, անդրադարձել է դեկտեմբերին Մակունցի կազմակերպած միջոցառմանը:
Ընդ որում, այդ միջոցառումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն արդեն հաղթանակել էր եւ բացեիբաց խոսել USAID-ի դեմ: Թրամփի թիմում չեն հասկանում, թե ինչ է մտածել Լիլիթ Մակունցը Փաուերին դեսպանատուն հրավիրելով եւ մեծարելով, մանավանդ որ միջոցառումը վարել է Թրամփի մեկ այլ թշնամի` Ուկրաինայում եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Թրամփի թիմը փորձում է հասկանալ` արդյոք սա քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը